Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը կրկին հասկացրել է, որ Ռուսաստանի և ՈՒկրաինայի նախագահների ուղիղ հանդիպումը դեռ բավականին հեռու է։ «Մեր նախագահը բազմիցս ասել է, որ բոլոր հարցերը, որոնք քննարկման կարիք ունեն բարձրագույն մակարդակով, լավ կմշակվեն, իսկ փորձագետներն ու նախարարները կպատրաստեն համապատասխան առաջարկություններ»,- ասել է Լավրովը:               
 

«Որ ֆիլմը պետք է նկարահանվի, որը` ոչ»

«Որ ֆիլմը պետք է նկարահանվի, որը` ոչ»
30.05.2014 | 10:55

«Իրատես de facto» ակումբում, խոսելով երիտասարդ և ավագ սերնդի արվեստագետների փոխհարաբերությունների մասին, ռեժիսոր ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ՇԱՏՅԱՆԸ նշեց, որ այն կենտրոնները, որ գումար են տրամադրում և աջակցում են ֆիլմերի ստեղծմանը, երիտասարդ ռեժիսորներին մերժում են տարբեր պատճառներով: «Ընկերս ասում է` ֆիլմը հավանել են, գումարը կտան չորս տարի հետո,- պատմում է Հարություն Շատյանը,- կամ ասում են` գումարը կտանք ավելի տարեց ռեժիսորի, ով փորձ ունի, հեղինակություն, երիտասարդը ինչ-որ ձևով կնկարահանի: Կամ էլ` այս անգամ չտանք, որովհետև տալու են մեկ այլ ռեժիսորի` ծանոթ-բարեկամ սկզբունքով: Իսկ հաջորդ տարի դու այդ ֆիլմն էլ չես ուզում նկարահանել»:

Ռեժիսորը նշեց նաև, որ ավագ սերունդը ոչինչ չի սովորեցնում երիտասարդներին: «Իրավունք եմ վերապահում ինձ ասելու, որ սովորել եմ թատերական ինստիտուտում, որտեղ երկու-երեք դասախոս են ինչ-որ բան սովորեցրել ինձ: Ոչ թե չգիտեն, այլ չեն ուզում, վախենում են, թե առանց գործի կմնան»:
Պրոդյուսեր ԳՐԻԳՈՐ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆԸ հավելեց, որ ֆիլմերի ստեղծմանն աջակցող կենտրոններում աշխատում են մարդիկ, ովքեր տասը տարուց ավելի ֆիլմ չեն դիտել, չգիտեն ինչ նորություններ կան կինոաշխարհում, ինչ ուղղությամբ է զարգանում կինոն. «Մասնագիտական աճ ասվածը գոյություն չունի: Եվ այդ մարդիկ լծակներ ունեն կինոլորտում, որոշում են, թե որ ֆիլմը պետք է նկարահանվի, որը` ոչ»:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ